Թեթև` լույսի պես նուրբ, ընդառաջ 
ես գալիս, Տեր իմ,
Սարերի ու ջրերի վրա 
տարածելով Հոգիդ,
Շշունջն է լուռ քամին` մեր 
ճակատին բեկվում.
«Սուրբ ես, սուրբ ես, Տեր իմ» ավետիսն է 
հնչում.
Անեծքներն են քանդվում,
Ջրի ճամփին սափորն էլ չի ջարդվում,
Հայր Աբրահամի փորած ջրհորից
Օրհնությունն է ժայթքում: